Սպորտ

Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Հայաստանի բասկետբոլի ազգային թիմը նոր համալրում ունի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Նոր բասկետբոլիստը` Ջաստինիան Ջեսափը, հանդես է գալիս Մյունխենի «Բավարիա» ակումբում և Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը կնշի հուլիսի 2-ին կայանալիք Նորվեգիայի դեմ հանդիպմանը:

Ջաստինիան Ջեսափը ծնվել է 1998 թվականին, հիմնական գործում է հարձակվող-պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում: 2020 թվականին նա ընտրվել է  NBA-ի դրաֆթում՝ 51-րդ համարով, «Golden State Warriors» թիմի կողմից։ Նա դարձել է առաջին խաղացողներից մեկը, ով դրաֆթից անմիջապես հետո շարունակեց խաղալ արտասահմանում՝ առանց NBA տեղափոխվելու։

 

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում