Սպորտ

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Ատլանտա, ԱՄՆ

Մարզադաշտ «Ատլանտա»

1/32 եզրափակիչ

Անգլիա-Կոնգո` 2:1

Աշխարհի առաջնության 1/32 եզրափակչում Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանուն՝ ապահովելով տեղը հաջորդ փուլում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպումը անսպասելի մեկնարկ ունեցավ․ արդեն 7-րդ րոպեին Բրայան Ցիպենգան առաջ մղեց Կոնգոյի ընտրանուն։ Առաջին խաղակեսում անգլիացիները մեծ տարածքային առավելություն ունեին, սակայն չկարողացան արդյունավետ օգտագործել իրենց պահերը, իսկ մրցակցի դարպասապահ Լիոնել Մպասին մի քանի կարևոր «սեյվ» կատարեց։

Երկրորդ կեսում Թոմաս Տուխելի թիմը շարունակեց ճնշումը և վերջապես 75-րդ րոպեին Հարի Քեյնի գլխի հարվածից վերականգնեց հավասարությունը։ Անգլիայի ավագը 86-րդ րոպեին դարձավ նաև հաղթական գոլի հեղինակը՝ դիպուկ հարվածով ձևակերպելով 2:1 վերջնական հաշիվը։

Այս հաղթանակից հետո Անգլիան դուրս եկավ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Մեքսիկայի հավաքականի դեմ։

Տեսանյութը` այստեղ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում