Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու
1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՔՊ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հարգելի լրագրողներ, քննարկման և փակ գաղտնի քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրվեց Արուսյակ Մանավազյանը»,- ասաց Փաշինյանը։