Սպորտ

«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի

Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող Երևանի «Նոա»-ն նոր համալրում ունի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Նոա»-ի մամուլի ծառայությունը:

«Նոա»-ին է միացել գանացի աջ եզրային պաշտպան Քլինթոն Դոմբիլան: Նա վերջին 3 մրցաշրջանների ընթացքում հանդես է եկել Հայաստանում՝ «Արարատի» կազմում:  21-ամյա ֆուտբոլիստը «Նոա»-ում կկրի 12 համարի խաղաշապիկը:

Ավելի վաղ «Նոա»-ն ևս մեկ համալրում էր ունեցել` Միշել Պավլովիչը պայմանագիր էր ստորագրել «Նոա»-ի հետ: Սլովենացի ձախ եզրային պաշտպան Պավլովիչն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել սլովենական «Օլիմպիա Լյուբլյանա», «Կոպեր» և ռումինական «Բոտոշանի» ակումբներում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում