Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության հարցը կքննարկվի. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության հարցը կքննարկվի. Փաշինյան

Ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության հարցը նոր իրավիճակ է, և այն դեռ պետք է քննարկվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը պատկերացում ունի՝ ինչով կարող է զբաղվել Ալեն Սիմոնյանը, եթե վերջինս վայր դնի պատգամավորական մանդատը։

Փաշինյանը նշեց, որ նախապես չի պլանավորել նման զարգացում։

«Բնականաբար, ես նախապես չեմ պլանավորել, որ պարոն Սիմոնյանը չի լինելու Ազգային ժողովի նախագահ կամ չի լինելու Ազգային ժողովի պատգամավոր։ Դա նոր իրավիճակ է, կքննարկենք, կհասկանանք»,- ասաց վարչապետը։

Հարցին՝ արդյոք Ալեն Սիմոնյանին որևէ առաջարկ ունի, Փաշինյանը պատասխանեց, որ եթե հիմա պատրաստի առաջարկ ունենար, կնշանակեր՝ նախապես պլանավորել է այդ իրավիճակը։

«Ես այդ իրադրությանը պատրաստված չեմ եղել։ Եթե ես հիմա առաջարկ ունենայի, կնշանակեր, որ ես ի սկզբանե պատրաստվել եմ, պլանավորել եմ, դասավորել եմ։ Ես ոչ մի բան չէի մտածում»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակն իր համար նոր է, և ինքը դեռ պետք է ձևավորի իր դիրքորոշումը։

Ավելի վաղ, Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ չի վերցնի պատգամավորական մանդատը և չի լինի նոր ձևավորվող Ազգային ժողովում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում