Քաղաքականություն

2027-ի հունվարի 1-ից ՏԻՄ-երում պետք է գործի կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

2027-ի հունվարի 1-ից ՏԻՄ-երում պետք է գործի կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգ. Փաշինյան

Տեղական ինքնակառավարման մարմիններում 2027 թվականի հունվարի 1-ից պետք է գործի կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն քաղաքականությանը և պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումներին։

Վարչապետի խոսքով՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային և թարմացվի։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը հանրության համար հասկանալի է դարձել, քանի որ ներկայացվել են դրանց պատճառահետևանքային կապերը։

«Մենք կարողացանք հանրությանը ցույց տալ, թե ինչպես պետական կառավարման համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելով՝ կարող ենք շատ կոնկրետ օգուտներ բերել քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այդ օգուտները կարող են արտահայտվել առողջության ապահովագրության համակարգով, թոշակների բարձրացմամբ, անապահովության գնահատման նոր համակարգով, դպրոցաշինությամբ և այլ ուղղություններով։

Այդ համատեքստում Փաշինյանն ընդգծեց ՏԻՄ ոլորտում կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգերի ներդրման անհրաժեշտությունը։

«Մենք հիմա պետք է լուծենք ՏԻՄ ոլորտում խնդիրը, որովհետև մենք մեզ խաբում ենք։ Եթե ՏԻՄ-երը ինչ-ինչ պատճառով չեն համարձակվում այդ որոշումները կայացնել, ապա նորից պետք է դնել կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգեր»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը պետք է օրենքով սահմանի համակարգի աշխատանքի բանաձևը։

«Մենք պետք է օրենքով բանաձևը դնենք, ասենք՝ այսպես է աշխատում կատարողականի գնահատման համակարգը։ Ընդ որում՝ դա պետք է անել անհետաձգելիորեն»,- նշեց նա։

Վարչապետը շեշտեց, որ աշխատանքը պետք է կազմակերպել այնպես, որ 2027 թվականի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում արդեն գործի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում