Սպորտ

Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի երրորդ շրջան

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի երրորդ շրջան

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Ուիմբլդոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ` «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց Գերմանիան ներկայացնող Յանիկ Հանֆմանի հետ: Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Կարեն Խաչանովը հաղթեց երեք սեթում` 6:3, 6:4, 6:4 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 22-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում