Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց նաև Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղում ևս պարտություն կրեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում մրցեց Նորվեգիայի հետ: Սկսած առաջին քառորդից Նորվեգիայի ընտրանին զգալի առավելություն ստացավ, որը պահպանեց բոլոր քառորդներում: Ի վերջո, Հայաստանի հավաքականը զիջեց 116:103 հաշվով:
Եվրոբասկետի նախընտրական փուլում Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ անցկացրեց 4 հանդիպում: Թիմը բոլոր հանդիպումներում պարտություն կրեց (Բուլղարիա-Հայաստան` 98:88, Հայաստան-Նորվեգիա` 62:74, Հայաստան-Բուլղարիա` 80:100, Նորվեգիա-Հայաստան` 116:103):