«Արարատ-Արմենիա»-ն ներկայացրեց թիմի նորեկներին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն ներկայացրեց իր նորեկներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրպագուների ու մեդիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «Արարատ-Արմենիա»-ն նոր մրցաշրջանի ու եվրագավաթային պայքարի մեկնարկից օրեր առաջ ներկայացրեց թիմի մի շարք նորեկների` Լուիս Ֆելիպեին, Ժոաու Բրավիմին, Կարլոս Ֆրանսային, Բրունո Մարտինսին, Սանդրո Լիմային և Բրունո Վիլսոնին:
«Այս չեմպիոնությունն ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի արդյունքն էր: Ինձ համար մեծ մարտահրավեր կլինի հաջող մասնակցությունը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին` փորձելով բարձր պահել ոչ միայն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի, այլ նաև Հայաստան երկրի»,-հանդիպման ընթացքում ասաց «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիա»-ն մրցի լատվիական «Ռիգա»-ի հետ: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին, իսկ պատասխան խաղը` հուլիսի 14-ին: