Հասարակական

Հայաստանում առաջիկա օրերին տեղումնառատ եղանակ է սպասվում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերին տեղումնառատ եղանակ է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 12-ին և14-ին ժամանակ առ ժամանակ, ապրիլի 13-ին և ապրիլի 15-16-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ապրիլի 12-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան է` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում ապրիլի 12-ին և 14-ին ժամանակ առ ժամանակ, իսկ ապրիլի 13-ին և 15-16-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում