Քաղաքականություն

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն աշխարհի վերջը չի լինի. Կարեն Բեքարյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն աշխարհի վերջը չի լինի. Կարեն Բեքարյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն աշխարհի վերջը չի լինի: Լրագրողների հետ զրույցում ապրիլի 8-ին այս մասին նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«ՀՀ նախագահն առաջին անգամ չէ, որ հնչեցնում Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու հնարավորության վերաբերյալ կետը: Ես ինքս հակված չեմ այն կարծիքին, որ ԼՂՀ-ն ճանաչելն աշխարհի վերջն է կամ չի տալիս որևէ հնարավորություն հետագա քայլերի համար: Համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ դա պետք է դառնա այն աղետը, որով մենք ձեռնոց ենք նետում համանախագահներին: Կա գործընթացի զարգացման տրամաբանություն: Քաղաքականությունը չի սիրում մեծ, թռիչքաձև քայլեր: Այն սիրում է ավելի սահուն, ընթացքում ընկալելի դարձած, որպես փաստ իրականացած գործողությունների շղթա: Հետևաբար, դեպի անկախության ճանաչում թռիչքն իր արանքում ունի միջանկյալ քայլ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Կարեն Բեքարյանը:

Բեքարյանի համոզմամբ` այդ քայլը ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրն է: «Դրանից հետո եթե կարիք լինի հաջորդ քայլը անել, օրակարգում կդրվի հաջորդ քայլը»,-նշեց նա:

ՀՀ ԱԺ պատգամավորը հորդորում է ծայրահեղությունների մեջ չընկնել: Միևնույն ժամանակ Կարեն Բեքարյանը փաստում է, որ ԼՂՀ ճանաչման հարցն օրակարգում է լինելու` սպասելով պատեհ պահի:

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը չճանաչելը փոխզիջում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գերմանական Deutche Welle -ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ ՍարգսյանըԴա մեր կողմից փոխզիջում է: Եթե այսօր Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կնշանակեր, որ մենք հրաժարվում ենք հակամարտության կարգավորման հարցով նստել բանակցային սեղանի շուրջ: Եթե մենք ճանաչում ենք ԼՂ անկախությունը, ապա էլ ինչի՞ շուրջ պետք է տարվեն բանակցությունները: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի ավելորդ կերպով չբարդացնենք իրադրությունը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում