Հասարակական

Հայաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին և 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 25-30 մ/վ արագությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում ապրիլի 2-ին և 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 3-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում