Հասարակական

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 30-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ապրիլի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ ապրիլի 3-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում մարտի 30-31-ին, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 3-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում