Հասարակական

Եղանակը Հայաստանում մարտի 23-25-ը կտաքանա 8-10 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Եղանակը Հայաստանում մարտի 23-25-ը կտաքանա 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 21-ի գիշերը, մարտի 21-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: Մարտի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին կլինի հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերները կնվազի 4-6 աստիճանով, իսկ մարտի 23-25-ին, առավելապես ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Առավելագույն ջերմաստիճանը՝ +15-+20 կգրանցվի մարտի 25-ին, Սյունիքի հովիտներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, Երևանում մարտի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 25-ի ցերեկը օդը կտաքանա մինչև +16-+18 աստիճան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում