Միջազգային

Վլադիմիր Պուտինը հաստատել է Սիրիայում չորս զինվորականի զոհվելու փաստը

1 րոպեի ընթերցում

 Վլադիմիր Պուտինը հաստատել է Սիրիայում չորս զինվորականի զոհվելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Սիրիայում զոհված չորս ռուս զինվորականների այրիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, այդ զոհվածների անունները ՌԴ Նախագահը հիշատակել է մարտի 17-ին Կրեմլում կայացած՝ Սիրիայում ռազմական հատուկ առաջադրանքներ կատարած զինվորականներին պետական պարգևների շնորհման արարողության ժամանակ:

Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ցավակցություն է հայտնել Օլեգ Պեշկովի, Ալեքսանդր Պոզինիչի, Իվան Չերեմիսինի և Ֆյոդոր Ժուրավլյովի այրիներին:

Օլեգ Պեշկովը զոհվել էր 2015 թ. նոյեմբերի 24-ին թուրքական զինուժի կողմից Սիրիայում ռուսական ՍՈւ-24 ուղղաթիռի խոցման արդյունքում: Ալեքսանդր Պոզինիչը զոհվել է ՍՈւ-24 ուղղաթիռի ողջ մնացած օդաչուի որոնողական գործողության ընթացքում: Իվան Չերեմիսինի և Ֆյոդոր Ժուրավլյովի զոհվելու մասին նախկինում հայտնի չի եղել: 2015 թ. հոկտեմբերի վերջին հայտնի էր դարձել նաև Վադիմ Կոստենկոյի մահվան մասին: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջինս ինքնասպան էր եղել. Վլադիմիր Պուտինը Վադիմ Կոստենկոյի անունը մարտի 17-ին չի հիշատակել, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում