Հասարակական

Հինգ երկրների առողջապահության նախարարներ Երևանում կքննարկեն հանրային առողջության նոր մարտահրավերները

2 րոպեի ընթերցում

Հինգ երկրների առողջապահության նախարարներ Երևանում կքննարկեն հանրային առողջության նոր մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Բելառուսի առողջապահության նախարարները, Ղազախստանի առողջապահության փոխնախարարը, ԱՀԿ եվրոպական գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավարն ու ոլորտի այլ անվանի ներկայացուցիչներ մարտի 1-2-ին Հայաստանում կմասնակցեն «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարարական համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժից, համաժողովի նպատակն է քննարկումների և գիտական ելույթների միջոցով բարձրաձայնել հանրային առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները և մարտահրավերները, մոտեցնել երկրների դիրքորոշումները և հանդես գալ համատեղ հայտարարությամբ:Տարբեր երկրներից ժամանած մասնագետների քննարկման առանցքում կլինեն առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, ալկոհոլի, ծխախոտի դեմ պայքարին ուղղված, ինչպես նաև այլ կարևոր հիմնահարցեր:

Հանրային առողջությունը ոչ միայն ազգային անվտագության համար առաջնահերթ գործոն է, այլև հասարակության արդյունավետ գործունեության համար անհրաժշետ սոցիալ-տնտեսական քաղաքականության չափանիշ:

Համաժողովի շրջանակում կուրվագծվեն և համատեղ կմշակվեն հիվանդությունների կանխարգելման և առողջության ամրապնդման ծրագրեր, որոնք ուղղված են վարքագծային ռիսկի գործոնների դեմ պայքարին: Ուշադրության կենտրոնում է նաև բնակչության առողջության պահպանման ռազմավարությունների մշակումը, հանրային առողջության որակի վերահսկման նորմատիվների ստեղծումը, որոշումների կայացման համար ժամանակակից մեթոդների ներդրումը:

Միաժամանակ, միջոցառումը կնպաստի երկրների միջև համագործակցության զարգացմանը և առկա կարողություններն ի սպաս կդրվեն` այլ երկրների ուշադրությունը հանրային առողջության ոլորտի խնդիրների վրա հրավիրելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում