Սպորտ

Արամ Ավագյանը Ստրանջա-2016 մրցաշարի քառորդ եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Արամ Ավագյանը Ստրանջա-2016 մրցաշարի քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի բռնցքամարտի միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ դուրս գալ հաջողվել է միայն Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանին, ով 3 ռաունդներում էլ առավելության է հասել վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Արամի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանաուն:

Փետրվարի 25-ին ռինգ դուրս կգան Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ, ովքեր պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակիչից: 49 կգ Արթուր Հովհաննիսյանը կմրցի Տինկո Բանաբակովի, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը` Կրիստիան Դիմիտրովի հետ: Երկու մարզիկներն էլ ներկայացնում են Բուլղարիան:

Փետրվարի 24-ին ռինգ էին դուրս եկել նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովիկյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում