Հասարակական

Հայաստանում փետրվարի 14-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում փետրվարի 14-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 14-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան, 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով և փետրվարի 18-ի ցերեկը կկազմի առավելագույնը 15-20 աստիճան տաքություն՝ Սյունիքի հովիտներում:

Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ և օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի ցերեկը կկազմի +12-+14 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում