Հայաստանում փետրվարի 9-ից սպասվում է առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերի ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան է` 5-10 մ/վրկ արագությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում և առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք հոդվածը` Русский