Հասարակական

Հայաստանում փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քամին հյուսիս-արևմտյան է` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, փետրվարի 4-5-ին կբարձրանա 5-7 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին հնարավոր է թույլ ձյուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում