Քլինթոնը խոստացել Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում խուսափել ռազմական գործողություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունվարի 25-ին, շփվելով ընտրողների հետ, խոստացել Է նախագահ ընտրվելու դեպքում խուսափել ռազմական գործողություններից եւ օգտագործել դիվանագիտությունը: Քլինթոնը Դեմոկրատական կուսակցությունից առավել հավանական թեկնածուն Է համարվում այս տարի կայանալիք նախագահական ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ՝ չափազանց կարեւոր Է, որ յուրաքանչյուր նախագահ, եւ ես, անշուշտ, այդպես Էլ կվարվեմ, իրենից կախված ամեն ինչ անի ռազմական գործողություններից խուսափելու համար: Դա պետք Է լինի վերջին միջոցը, այլ ոչ թե առաջնահերթ ընտրությունը»,- ասել Է նա՝ պատասխանելով Այովայի նահանգի բնակիչների հարցերին՝ CNN հեռուստաալիքի կազմակերպած միջոցառման ժամանակ: Նրա խոսքով՝ պետության ղեկավարը պետք Է հենվի դիվանագիտության վրա, նույնիսկ եթե արդյունքի հասնելն այդ դեպքում «դանդաղ, ձանձրալի, բարդ» գործընթացի Է վերածվում:

Ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավարը վերստին դեմ Է արտահայտվել ամերիկյան ցամաքային ուժերն Իրաք եւ Սիրիա մտցնելուն: «Ոչ մի կարգի ցամաքային ուժեր Իրաքում: Միայն հատուկ զորքեր, հրահանգիչներ, ինքնաթիռներ, ռումբեր՝ այո: Բայց ոչ ցամաքային զորամասեր»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի