Առողջապահության նախարարությունը 2015թ-ին իրականացրել է հանրային առողջության ոլորտի գերակայությունների զգալի մասը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության համար 2015 թվականը առանձնահատուկ տարի էր, քանի որ նախարարությունը գերակայություն սահմանել էր հանրային առողջության ծրագրերի իրականացումը և գործող բուժական ծրագրերի մատչելիության ու որակի ապահովումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 25-ին ամփոփիչ ասուլիսին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ հաջողություններ են գրանցվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանում թույլատրված պատվաստանյութերի ներդրման ոլորտում: 2015 թվականին մեկնարկել է զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց պատվաստումների ծրագիրը: «Վերջին տարիներին նոր պատվաստանյութեր են ներդրվել Հայաստանում, ինչի արդյունքում 2.5 անգամ նվազել են մենինգիտների թիվը, 2,5-3 անգամ՝ մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում ռոտավիրուսների դեպքերը:Նեմակոկային պատվաստանյութերի արդյունքների գնահատումը կիրականացվի 2016 թվականին»- հայտնեց նախարարը:

Նա առանձնահատուկ կարևորեց սոցիալական մեծ կարևորություն ունեցող Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի ներդրումը, որի շրջանակում դեկտեմբերի 24-ի դրությամբ բուժօգնություն է ստացել 1485 քաղաքացի, ովքեր ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։ Կյանքեր փրկող այս ծրագրի շնորհիվ առաջին վեց ամսում 350 դեպքով նվազել է սիրտ-անոթային հիվանդությամբ պայմանավորված մահացության ցուցանիշը: Մինչև տարեվերջ այն պետք է հասնի 1000-ի:

2015թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ «CHECK-UP» ծրագրով կանխարգելիչ քննություն է անցել 73,251 շահառու` էլեկտրոնային շտեմարանում հաշվառված շահառուների 90.3 տոկոսը:

«Արդյունավետ են վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարին ուղղված նպատակային ռազմավարական ծրագրերը։ Իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման արդյունքում մահացության կառուցվածքում վարակիչ հիվանդությունների մասնաբաժինը կազմում է 0.9%: Ձեռքբերումն ուղղակիորեն պայմանավորված է իմունականխարգելման ավելի քան 90% ծածկույթով, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներով»,- ասաց Մուրադյանը:

Առողջապահության նախարարը կարևորեց նաև 2015թ. մեկնարկած Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով ոչ վարակիչ հիվանդությունների (դիաբետի, հիպերթենզիայի և արգանդի պարանոցի քաղցկեղի) կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային համատեղ ծրագիրը` երեք տարվա ընթացքում բնակչության 50-60 տոկոս ընդգրկվածությամբ։ Ըստ նրա՝ հունվար-նոյեմբեր ամիսներին ծրագրի շրջանակում իրականացվել է ավելի քան 500 հազար հետազոտություն։ Լրջագույն ձեռքբերումներից էր դիաբետոնի հասանելիության բարձրացումը, որն այսօր արդեն կազմում է 80 տոկոս, նախորդ տարիների 30-ի փոխարեն:

Հայերեն

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով