Փորձագետների կարծիքով՝ Իլհամ Ալիևը երկրում հնարավոր հեղաշրջման վտանգ է տեսնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության լուծարման, դրան նախորդած բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների պատճառը կարող է լինել նախապատրաստվող հեղաշրջումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Ըստ տարածված տեղեկատվության` մեկնաբանվում է,թե Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը հանցավոր խմբավորում էր ստեղծել, այսպես կոչված, ռեկետով էր զբաղվում: Գագիկ Համբարյանի խոսքով՝ ռեկետով չէր կարող զբաղվել առանց Իլհամ Ալիևի մոտ կանգնած մարդկանց հովանավորության, դրանից բացի, եթե դա է պատճառը, ապա մի ամբողջ նախարարություն չէր վերացվի:

«Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի պաշտոնանկությունից հետո ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ հաղորդեցին, որ երկրում նախապատրաստվում էր պետական հեղաշրջում: Դա պետք է իրագործվեր Էլդար Մահմուդովի հովանավորությամբ: Նրան աշխատանքից ազատելուց հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ ևս ազատվեցին, եղան նաև ձերբակալություններ: Նրանց մեջ կային բարձրաստիճան պաշտոնյաներ: Մաքրազերծվեցին կառավարության այլ գերատեսչություններ ևս: Եղավ տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանում առգրավվել է 16 մլրդ եվրո գումար, որն ուղարկվել է Ադրբեջան պետական հեղաշրջումը կազմակերպելու համար: Հետևաբար Ալիևի քայլերը պատահական չեն, իշխանությունը կորցնելու մտավախություն է ունեցել»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի նախագահն անընդհատ քողարկում է հիմնական պատճառները և Ազգային անվտանգության ծառայության հետ կապված լուրերը ենթադրությունների մակարդակում են: Ամեն դեպքում նա նույնպես չբացառեց իշխանությունը կորցնելու՝ Իլհամ Ալիևի համար ստեղծված վտանգը: «Ակնհայտ է, որ կա 2 հիմնական պատճառ: Առաջինն այն է, որ անվտանգության համակարգում կոռուպցիոն գործընթացներ էին, որոնք հարվածում էին հենց Իլհամ Ալիևի ֆինանսական շահերին: Երկրորդը` պետության ներսում ձևավորվող հնարավոր դաշինքն է, որը Ալիևը կարող էր իր իշխանության համար ընկալել որպես սպառնալիք»,-ասաց քաղաքագետը:

Այն հարցին, թե որքանով է հավանական, որ Ալիևի քայլերը ներքին ընդվզումները զսպելու համար արված լինեն, Հրանտ Մելիք-Շահնազարյանը դա քիչ հավանական է համարում: «Ներքին ընդվզումները սովորաբար ճնշվում են ուժի միջոցով, և դա Ալիևի իշխանությանը շատ հեշտ է հաջողվում, որովհետև ներքին, ուժեղ կազմակերպված ընդդիմություն որպես այդպիսին չկա: Կա սոցիալական դժգոհություն, բայց չկա այդ դժգոհությունն արտահայտող ուժ»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Փորձագետները չեն բացառում, որ Ադրբեջանում ստեղծված իրավիճակը դրսի ուժերի կողմից հրահրվող լինի: Ըստ Գագիկ Համբարյանի` վարկածները տարբեր են, թե´ իրանական հետքը, թե´ գյուլենականների փորձը, որ Արդբեջանում իրենց դիրքերը ամրապնդեն, թե´ ռուսական գործոնը: «Ամեն դեպքում՝ փաստն այն է, որ Էլդար Մահմուդովը վտանգավոր խաղի մեջ է մտել, որը հակասում է Ալևի շահերին»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը:

Հայերեն

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ