Միջազգային

Վլադիմիր Պուտինը Փարիզում առանձնազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

 Վլադիմիր Պուտինը Փարիզում առանձնազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինպինի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, երկու երկրների առաջնորդների հանդիպումը կայացել է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովի նիստից հետո:

Հանդիպմանը պետությունների ղեկավարները կարևորել են երկկողմ պարբերաբար հանդիպումները աշխարհում արագորեն փոփոխվող իրավիճակի պայմաններում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում