1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նոյեմբերի 12-ին ժամը 18.00-ի սահմաններում կապ է հաստատվել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կարգավարական կենտրոնի հետ, որտեղից տեղեկացրել են, որ նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 օդանավում եղած 5 ՀՀ քաղաքացիների (1. հրամանատար Գեւորգ Թովմասյան, 2. երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան, 3. բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան, 4. ավիատեխնիկ Արմեն Անտոնյան, 5. ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան) աճյունները Խարտում–Երևան չվերթովտեղական ժամանակովմոտավորապես ժամը 22.30-ի սահմաններում կտեղափոխվեն Երևան:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունից:
Նոյեմբերի4-ին էլ տեղեկություն տարածվեց, որՀարավային Սուդանում կործանվել է AN12 բեռնատար ինքնաթիռը, որի անձնակազմի բոլոր անդամները ՀՀ քաղաքացիներ են: Հայտնի է դարձել նաև, որ օդանավը շահագործվում էր տաջիկական Asia Airways ընկերության կողմից:Ականատեսները վկայությամբ` 40-ից ավելի մարմիններ են եղել փոխադրական ինքնաթիռի կործմանման վայրում: Իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ օդանավում եղել Է շուրջ քսան մարդ, այդ թվում՝ 10-ից մինչեւ 15 ուղեւորներ եւ անձնակազմի հինգ անդամները: