Արամ Ա-ն այցելել է Աթենքի Սուրբ Կարապետ եկեղեցի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հոկտեմբերի 21-ին այցելել է Աթենքի Նեոս Գոզմոս-Ֆիքս շրջանի Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ հանդիպել է եկեղեցական դասին, Հունաստանի Ազգային Վարչության անդամներին և հայ համայնքի ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Հայրապետին ընկերակցել են Հունաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արքիեպիսկոպոս Տողրամաճեանը և կաթողիկոսարանի Միջ-եկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Յուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը:

Արամ Ա. կաթողիկոսը փոխանցել է Հունաստանի Նախագահի դրական տպավորությունները Հունաստանում հայ համայնքի վերաբերյալ, և քաջալերել նրանց` շարունակելու իրենց մասնակցությունը Հունաստանի բարգավաճմանը:

Նորին Սրբությունը նաև կոչ է ուղղել, որպեսզի մեր ժողովրդի զավակներն ու հատկապես երիտասարդները համախմբվեն եկեղեցու և ազգային կառույցների շուրջ, որոնք հայապահպան կարևորագույն կենտրոններ են:

Հայերեն

Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար