Ժան Տեր-Մերկերյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն ջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր Ժան Տեր-Մերկերյանին երկրպագուները վերջին հրաժեշտը կտան հոկտեմբերի 19-ին` ժամը 12:00-14:00-ն, «ԱրամԽաչատրյան»համերգասրահում:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թաղման կառավարականհանձնաժողովից, հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրըժամը 14:00-ին Երևանիքաղաքայինպանթեոնում:

Սեպտեմբերի 29-ին կյանքից հեռացավ մեր ժամանակաշրջանի մեծանուն ջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր Ժան Տեր-Մերկերյանը:Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 5-ին, Մարսելում (Ֆրանսիա): Ջութակի առաջին դասերը ստացել է հորից և Գաբրիել Ռեյից: Շուտով 11-ամյա հրաշամանուկը տալիս է իր առաջին մենահամերգը Մարսելի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: 1947 թ. Տեր-Մերկերյանների ընտանիքը ներգաղթում է Հայաստան: Ժանն իր կրթությունը շարունակում է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Կ. Դոմբաևի դասարանում): Այնուհետև, սովորում և ավարտում է Մոսկվայի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (Դավիթ Օյստրախի ղեկավարությամբ): Ժ. Տեր-Մերկերյանը հաջողությամբ մասնակցել է մի շարք մրցույթների: 1956 թվականին Պրահայի միջազգային մրցույթում արժանանացել է դափնեկրի կոչման, իսկ 1961 թվականին Փարիզում, Ժակ Տիբոյի և Մարգերիտ Լոնգի անվան միջազգային մրցույթում՝ 1-ին և Գլխավոր մրցանակի:

Նրա արվեստը բարձր են գնահատել Դավիթ Օյստրախը, Արամ Խաչատրյանը, Հենրիկ Շերինգը, Զինո Ֆրանչեսկատտին և այլոք:

Ժան Տեր-Մերկերյանը ծավալել է բուռն համերգային գործունեություն` հանդես գալով ԽՍՀՄ-ում, Իտալիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում: Նրա յուրաքանչյուր համերգ հաղթանակ էր և տոն:

1981 թվականին Ժ. Տեր-Մերկերյանը տեղափոխվել է Մարսել և շարունակել իր համերգային և մանկավարժական գործունեությունը, սակայն մշտապես սերտորեն կապված լինելով Հայաստանին` պարբերաբար ելույթներ է ունեցել նաև Երևանում: Նա ճանացված էր որպես Բախի, Բեթհովենի, Բրամսի, Մենդելսոնի, Սիբելիուսի, Արամ Խաչատրյանի և այլոց ստեղծագործությունների լավագույն և յուրօրինակ մեկնաբաններից մեկը: Նա մեծ նվաճումներ է գրանցել նաև մանկավարժության ասպարեզում: Երևանի և Մարսելի կոնսերվատորիաների իր լավագույն սաները նույնպես դարձել են միջազգային մրցույթների դափնեկիրներ: Վարպետը հանդես էր գալիս նաև որպես ժյուրիի անդամ՝ Պագանինիի (Իտալիա), Սարասատեի (Իսպանիա), Չայկովսկու (Մոսկվա), Արամ Խաչատրյանի անվան (Հայաստան) և այլ միջազգային մրցույթներում:

Ժան Տեր-Մերկերյանը մեծապես նպաստել է մայր Հայաստանի և Սփյուռքի մշակութային կապերի ամրապնդմանը: Ապրելով իր երկրային կյանքը, նա անմնացորդ նվիրվեց արվեստին, իր ժողովրդին, թողնելով զգալի հոգևոր ժառանգություն:

2015 թվականին երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի, ինչպես նաև հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար Ժան Տեր-Մերկերյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Հայերեն

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը