Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 35-րդ տարեդարձը: 

Hanraqve. 21.09.1991

35 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրելու իրավունք ունեցողների 94,39 տոկոսը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց:

Hanraqve. 21.09.1991

Hanraqve. 21.09.1991

Hanraqve.Arkghi batsumy 21.09.1991

Hanraqve.Qviatertikneri stugum 21.09.1991

Levon Ter-Petrosyani Yertumnakalutyan Araroghutyuny (nkarum Gagik Harutsunyan,Babken Ararktsyan) 12.11.1991

Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը։

Levon Ter-Petrosyani Yertumnakalutyan Araroghutyuny 12.11.1991

Արդեն ավելի քան 3 տասնամյակ Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ սահմանադրությունը և օրենքները: Երրորդ հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Առաջին խոշոր փոփոխությունը կատարվել է 2005 թվականին, հետագայում՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ին, կրկին հանրաքվեով ընդունվել են սահմանադրական նոր փոփոխությունները, որոնք գործում են մինչև այժմ։

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին «Հարատև պետություն» խորագրով տոնական համերգներ են անցկացվել Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Իջևանում։ Գլխավոր տոնական համերգը կկայանա սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում․ ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախումբը, Կարեն Սևակ բենդը, սիրված արտիստներ՝ Արամ MP3-ը, Իվետա Մուկուչյանը, Ռոլանդ Գասպարյանը, Սարո Թովմասյանը, Արման Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը և այլ սիրված արտիստներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում