«Հայոց ցեղասպանություն. Ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովին ընթերցվել է Արամ Ա-ի պատգամը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսի հանձնարարությամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթջյանը հոկտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ դահիճում «Հայոց ցեղասպանություն. Ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովին ընթերցել է Վեհափառ Հայրապետի պատգամը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ Հայրապետի պատգամում նշվել է ցեղասպանության դրդապատճառների, ցեղասպանի ուրացման քաղաքականության, հայ դատի հարցով կատարված աշխատանքների, սփյուռքահայության ջանքերի, ինչպես նաև Կիլիկիո կաթողիկոսության կատարած աշխատանքի մասին:

Վեհափառ Հայրապետն իր պատգամով լուսարձակի տակ է առել երկու գլխավոր երևույթ որպես գիտաժողովի աշխատանքների ուղենշային գաղափարներ. ա. հետևություն ցուցաբերել 2012 թ. Անթիլիասի մայրավանքում գումարված, Հայոց ցեղասպանության շրջագծում միջազգային օրենքի աննախադեպ համագումարին, որի ընթացքում ներկայացված թեզերը արդեն հրատարակվել են միջազգային համբավ ունեցող մամուլի էջերում, բ. հետապնդել Թուրքիայի սահմանադրական դատարանին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կալվածքը մեր եկեղեցուն որպես ազգային կալվածք վերադարձնելու համար:

Համագումարի բացման ժամանակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համառուսական հանձնախմբի ներկայացուցիչը հատուկ մեդալով պարգևատրել է Արամ Ա կաթողիկոսին:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո