Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն Բուլղարիայում է

2 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն Բուլղարիայում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն Բուլղարիայում է:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հյաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին, Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի «Բերոե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: Մեր հավաքականը կհանգրվանի Ստարա Զագորա քաղաքի «Պարկ Հոթել Ստարա Զագորա» հյուրանցում:

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Բուլղարիա են մեկնել 21 ֆուտբոլիստներ՝

Դարպասապահներ`

Անատոլի Այվազով` «Փյունիկ»,

Գրիգոր Մակարյան` «Բանանց»,

Արտյոմ Կարապետյան` «Միկա»,

Պաշտպաններ`

Արթուր Քարտաշյան` «Փյունիկ»,

Ռոբերտ Հակոբյան` «Փյունիկ»,

Վասպուրակ Մինասյան` «Փյունիկ»,

Արամ Շախնազարյան` «Բանանց»,

Արմեն Մանուչարյան` «Բանանց»,

Գագիկ Մաղաքյան` «Բանանց»,

Իվան Մամախանով` «Տորպեդո» (Արմավիր, Ռուսաստան),

Կիսապաշտպաններ`

Ղուկաս Պողոսյան` «Փյունիկ»,

Ալիկ Առաքելյան` «Փյունիկ»,

Սարգիս Շահինյան` «Փյունիկ»,

Գոռ Մալաքյան` «Շիրակ»,

Կարեն Հարությունյան` «Բանանց»,

Նաիրի Մինասյան` «Բանանց»,

Անդրեյ Շախգելդյան` «Ուլիս»,

Արտյոմ Սիմոնյան` «Ցյուրիխ» (Շվեյցարիա),

Հարձակվողներ`

Ռազմիկ Հակոբյան` «Փյունիկ»,

Պետրոս Ավետիսյան` «Բանանց»,

Արթուր Միրանյան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում