Լեհաստանի արտգործնախարարը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ընտրությունների առթիվ

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի արտգործնախարարը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ընտրությունների առթիվ

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով։

«Երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանը ընտրել է արևմտամետ ուղի։ Լեհաստանը ակնկալում է շարունակել Հայաստանի հետ հետագա համագործակցությունը։ Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին, որոնք ձեզ ավելի են մոտեցնում Եվրոպային»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է  նա։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար  820 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում