Արայիկ Հարությունյանը Ռոբերտ Էմմիյանին պարգևատրել է ԱՀ վարչապետի հուշամեդալով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին՝ ԱՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանի ուղեկցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը ողջունել է Ռոբերտ Էմմիյանին և շնորհակալություն հայտնել Արցախի աթլետիկայի բնագավառը ևս ուշադրության ներքո պահելու համար: «Մեզ համար միշտ հաճելի է Ձեզ հյուրընկալել թե որպես աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ և թե՛ որպես անվանի մարզիկ: Ուրախալի է, որ մեր ֆեդերացիաների միջև համագործակցությունը պտուղներ է տալիս, և Արցախում ևս զարգանում է սպորտի այդ ուղղությունը»,- նշել է վարչապետը:

Արայիկ Հարությունյանը ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին պարգևատրել է ԱՀ վարչապետի հուշամեդալով՝ ԱՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած աջակցության համար:

«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության և բարձր գնահատականի համար: Մեծ պատիվ է Ձեզնից հուշամեդալ ստանալ, որը պարտավորեցնում է ինձ ավելի արդյունավետ աշխատել: Ուրախալի է տեսնել, որ անձամբ Դուք խրախուսում եք սպորտի զարգացումն Արցախում»,- ասել է Ռոբերտ Էմմիյանը:

Ֆեդերացիայի նախագահը վարչապետին է հանձնել հոկտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցած կիսամարաթոնի մեդալներից և հուշանվերներից՝ հույս հայտնելով, որ Արցախում ևս նմանատիպ զանգվածային միջոցառումներ կկազմակերպվեն:

Հայերեն

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին