Միջազգային

Դամասկոսը հավաստել Է, որ ռազմական օգնություն Է խնդրել Ռուսաստանից

1 րոպեի ընթերցում

Դամասկոսը հավաստել Է, որ ռազմական օգնություն Է խնդրել Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի տեղեկատվության նախարարությունում հաստատել են, որ Դամասկոսը ռազմական օգնություն Է խնդրել ՌԴ-ից երկրում հակամարտությունը լուծելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիրիայի տեղեկատվության նախարարի քաղաքական հարցերով խորհրդական Ալի ալ Ահմադին:

«Երբ ռուսական կառավարությունը օգնության Է գալիս սիրիական բանակին, մանավանդ ռազմաօդային ուժերի միջոցներով, դա շատ Է օգնում սիրիական բանակին՝ պահպանելու երկիրը: Առավել եւս որ այդ ամենը տեղի Է ունենում Սիրիայի կառավարության խնդրանքով»,-ասել Է նա «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովն սեպտեմբերի 30-ին ավելի վաղ հայտնել Է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել Է Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցադրելու խնդրանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` РИА Новости

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում