Ադրբեջանն ակնհայտ հարձակվում է Հայաստանի վրա. Ֆրանսուա Ռոշբլուան

3 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանն անընդունելի է համարել Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա իր վրդովմունքը հայտնեց Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման առնչությամբ:

«Պատերազմն ինքնին անընդունելի է: Քաղաքացիների վրա կրակելն անընդունելի է: Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հրադադարի ռեժիմի առկայության պարագայում զինվորների վրա կրակելը պետք է դատապարտվի»,- նշեց ֆրանսիացի խորհրդարանականը:

Նա ընդգծեց, որ կատարվածն իրեն չի զարմացնում, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանն ինտենսիվացրել է կրակը ԼՂ շփման գծում: «Ես նոր եմ վերադաձել Ղարաբաղից: Ես այնտեղ էի նախորդ կիրակի: Թեպետ այս ամիս չեղա առաջնագծում, սակայն այնտեղի էի մայիսին: Ես տեսա իրավիճակն այնպես, ինչիսին որ կար, լսեցի կողքովս անցնող փամփուշտների ձայնը: Չկար մեկ օր կամ գիշեր, որ Ադրբեջանը չկրակեր ավելի ու ավելի ուժեղ զենքերով: Սպանվում են զինվորներ, իսկ այսօր նրանք կրակում են անգամ քաղաքացիական անձերի վրա: Սա բացարձակապես անընդունելի է»,- «Արմենպրես»-ին ասաց Ռոշբլուանը` հավելելով, որ սա ակնհայտ հարձակում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա:

«Ես կոչ եմ անում Ֆրանսիային, նրա կառավարությանն ու արտաքին գործերի նախարարությանը` միջամտելու և ճնշում գործադրելու Ադրբեջանի արտգործնախարարության վրա` հորդորելով դադարեցնել այս անընդունելի արարքները: Սա պետք է շատ շտապ արվի: Երբ ես տեսնում եմ, որ որոշ ֆրանսիացի խորհրդարանականներ աջակցում են Ադրբեջանին, ես դա անընդունելի եմ համարում»,- եզրափակեց նա:

Ադրբեջանական կողմի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են` 1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):

Հայերեն English Русский

ԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանը

Հայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույց․ հրապարակվել է Digitec համաժողովի ծրագիրը

ԱԺ-ում կաթողիկոսի վերաբերյալ հայտարարություններից հետո «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները լքել են նիստերի դահլիճը

Դավիթ Թադևոսյանն ԱՄՆ-ում հանդիպել է Սթենֆորդի և Բերքլիի համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են ծովային միջանցքների անվտանգության հարցը

ԿԳՄՍ նախարարը քննարկում է անցկացրել գիտական արդյունքի առևտրայնացման վերաբերյալ

ՀՀ-ում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիր

Ուիթքոֆն ու Քուշները նոյեմբերի 19-ին Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները. Axios

ԱԺ-ն օրակարգ չի ընդգրկել ժողովրդավարության վիճակի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը

Ռուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ