«Հատընտիր»-ն Արտեմ Հարությունյանի պոետական ընթացքի պատմությունն է. ՀԳՄ նախագահ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին Հայաստանի գրողների միությունում ներկայացրեց իր նոր` տարբեր գրքերից ստեղծագործություններ ներառող «Հատընտիր» ժողովածուն: Գիրքը հրատարակել է «Ապոլոն» հրատարակչությունը 2014 թվականին:

«Ես փառասեր չեմ, բնությունը, կյանքը փառասիրություն չեն սիրում: Երբեմն ահավոր փառասեր եմ դառնում, ուզում եմ պոեզիայի ջունգլիները ճանկռել. մեր հրաշալի արձակագիր և քննադատ Ալիկ Թոփչյանը հավաքել է իմ բոլոր ժողովածուներից ստեղծագործություններ, շատ շնորհակալ եմ նրան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արտեմ Հարությունյանը:

Բանաստեղծի խոսքով` իր պոեզիան որոշ չափով բարդ է: «Առաջին շրջանը բացարձակի, բնության որոնում էր: Հետագայում տեսա, որ սոցիալական կյանքը և մյուս երևույթներն էական դեր ունեն, և պոեզիան չի կարող լինել բացարձակ պահի բռնկում: Պոեզիան դառնում է մարդուն ուղեկցող երևույթ»,- հավելեց Արտեմ Հարությունյանը` հայտնելով, որ այժմ նոր գրքի վրա է աշխատում:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով` Արտեմ Հարությունյանը 1960-70-ականներին արդեն ձևավորված բանաստեղծ էր, հրատարակել էր գրքեր:

«Բանաստեղծությունների գրքերով նա հաստատեց իր մտածողության ձևը, բանաստեղծական նոր լեզվի, լեզվամտածողության տիրույթ բացեց հայկական պոեզիայում: Այդ տեսակ պոեզիան մեզանում ի հայտ էր գալիս թարգմանական գրականության ձևով: Նման պոեզիա թարգմանում էր նաև Արտեմ Հարությունյանը: Այդ փորձը նա, իր մեջ «մարսած», փոխադրում էր հայ պոեզիայի դաշտ»,- ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը:

Հայաստանի գրողների միության նախագահի խոսքով` «Հատընտիր» ժողովածուն Հարությունյանի պոետական ընթացքի պատմությունն է:

Բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը ծնվել է 1945 թվականին: Հեղինակ է մի շարք բանաստեղծական ժողովածուների` «Նշանների երկիր», «Տեսադաշտ», «Շեմ», «Ներկայության խոսքեր»: «Հրդեհը հինավուրց հողի» ձեռագրի համար արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակին: Վերջինը 1993-ին հրատարակվել է Նյու Յորքում և արժանացել Հ. Ուզունյանի անվան մրցանակին: 1997-ին Երևանում լույս է տեսել նրա «Նամակ Նոյին» ժողովածուն: 2004-ին ԱՄՆ-ում անգլերեն թարգմանած «Նամակ Նոյին» ժողովածուն ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի: 2003-ին հրատարակված նրա «Հուդայի արձակուրդը» գիրքը արժանացել է ՀՀ պետական մրցանակի: 2010-ին հրատարակվել է նրա «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գիրքը: Արտեմ Հարությունը դասախոսել է Մոսկվայի, Սորբոնի, Մոնպելիեյի, Մարսելի, Դարեմի, Քլիվլենդի, Կոլումբիայի, Հարվարդի, Քոլգեյթի պետական համալսարաններում, նաև` Ստամբուլի ամերիկյան համալսարանում: 1995-ին Ֆուլբրայթի կրթաթոշակով դասախոսել է Համիլթոնի Քոլգեյթի համալսարանում, նաև նույն կրթաթոշակով, 2002-ին Լոս Անջելեսի համալսարանում: 1994-95-ին աշխատել է Վաշինգտոնում` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ: Մասնակցել է արտերկրում կազմակերպված պոեզիայի փառատոնների:

Հայերեն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել