Իտալական մենեջմենթով ղեկավարվող «Օպերա Սուիթ» երևանյան հյուրանոցը տեսանելի հաջողություններ է ակնկալում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաք Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում` Մարշալ Բաղրամյան պողոտայում գտնվող «Օպերա Սուիթ» հյուրանոցը սեպտեմբերի 19-ին պաշտոնապես բացեց իր դռները: Հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Օպերա Սուիթ» հյուրանոցի վաճառքների բաժնի տնօրեն Ադրինե Սեդրակյանը, իտալական կառավարման ավանդույթներով ղեկավարվող հյուրանոցը շեշտը դրել է բարձրակարգ ծառայությունների վրա: «Մեր հյուրանոցն առանձնահատուկ է նրանով, որ ունենք 106 սենյակներ, որոնք շատ համար են թե’ երկարաժամկետ, թե’ կարճաժամկետ հյուրերի համար, քանի որ Երևանում միակ հյուրանոցն է, որն ունի խոհանոցային անկյուն բոլոր տեսակի համարներում: Մյուս առանձնահատկությունը տեղանքն է. Երևանի ամենագեղեցիկ վայրում է գտնվում հյուրանոցը: Ունենալով 15 վերգետնյա հարկ` գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:

Ինչ վերաբերում է հյուրանոցի գնային առաջարկին, ապա հյուրանոցի վաճառքների բաժնի տնօրենի խոսքով` առաջարկվել են բավականին հարմար գներ և բարձրակարգ ծառայություն: «Մեզ մոտ իտալական մենեջմենթ է: Ակնկալում ենք առաջիկայում ունենալ տեսանելի հաջողություններ, որոնք արդեն ակնառու են, քանի որ մեծ թափով առաջ ենք գնում շուկայում»,-հայտնեց Ադրինե Սեդրակյանը:

Հյուրանոցի կառավարմամբ զբաղվող իտալական «Ռենկո» ընկերության ակտիվների ղեկավարման փոխնախագահ Կառլո Վերդելին էլ նշեց, որ Հայաստան են բերում եվրոպական և արևելյան մի շարք երկրներում, ինչպես նաև Աֆրիկայում իրենց աշխատանքի փորձը:

«Օպերա Սուիթ» հյուրանոցի գլխավոր տնօրեն և «Ռենկո» ընկերության ներկայացուցիչ Ահմեդ Մահմուդն էլ կարևորեց հանգամանքը, որ հյուրանոցի հարևանությամբ է գտնվում Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակը: «Երբ տեսանք հյուրանոցի դիմաց կա այս փոքր այգին, միտք առաջացավ վերանորոգել այն: Գրողների միության նախագահից թույլատրություն խնդրեցինք, որ վերանորոգենք, մաքրենք ու ճիշտ ձևով պահպանենք այս այգին, որը կարևոր նշանակությու ունի Երևանի համար»,-ասաց հյուրանոցի գլխավոր տնօրենը:

«Օպերա Սուիթ» հյուրանոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2011 թվականին և ավարտվել 2015-ի ապրիլի 15-ին: Հյուրանոցն ունի 15 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր: Հյուրանոցի ընդհանուր հողատարածքը կազմում է 1130 քառակուսի մետր, որից շենք-շինությունները զբաղեցնում են 947 քմ, շենք-շինությունների ընդհանուր մակերեսը 11 հազար 840 քմ է:

Հյուրանոցն առաջարկում է դելյուքս, դուիթ, բարձրակարգ սուիթ և 2 ռոյալ սուիթ կարգի սենյակներ: 11 հարկերում տեղակայված են 106 սեյակներ, որոնք կահավորված են իտալական կահույքով:Ստորգետնյա հարկերում տեղակայված են 14 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, գրասենյակային տարածքներ, պահեստներ, լվացքատուն:

Հյուրանոցն ունի բաց և փակ սրճարաններ, ռեստորաններ, խորհրդակցության դահլիճներ, ֆիտնես կենտրոն, սպա կենտրոն, լողավազան:Հյուրանոցում առկա են 3 սրահներ, որտեղ կարող են կազմակերպվել մինչև 170 անձանց համար հանդիպումներ և այլ միջոցառումներ:Հյուրանոցն ունի 64 աշխատակից, որոնք տիրապետում են տարբեր լեզուների: Միջին ամսական աշխատավարձը 240 հազար դրամ է:Հյուրանոցի կառավարումն իրականացվում է «Ռենկո» իտալական ընկերության կողմից, որը նաև ղեկավարում է Հայաստանում գործող այլ հյուրանոցներ:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները