Life

«Ռեինկարնացիա»-ի, «Բումբոքս»-ի և «Ումատուրման»-ի համերգը Երևանում չեղարկվել է

1 րոպեի ընթերցում

«Ռեինկարնացիա»-ի, «Բումբոքս»-ի և «Ումատուրման»-ի համերգը Երևանում չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանում սեպտեմբերի 19-ին նախատեսված բացօթյա համերգը՝ «Ռեինկարնացիա» (Հայաստան), «Բումբոքս» (Ուկրաինա) և «Ումատուրման» (Ռուսաստան) խմբերի մասնակցությամբ, չի կայանա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչ One Production ընկերությունից, համերգը չի կայանա, քանի որ նախատեսված քանակով տոմսեր չեն վաճառվել:

«Տեղեկացնում ենք նաև, որ One Production ընկերությունը ելույթ ունեցող խմբերին պայմանագրով նախատեսված չափով կանխավճարը կատարել է և կրում է պատասխանատվություն ձեռքբերված տոմսերի գումարի վերադարձի համար: Վաճառված տոսմերի գումարի վերադարձը կկատարվի այսօրվանից սկսած մեկ ամսվանից հետո, հստակ օրվա մասին կտեղեկացնենք նախապես: Սա հուսահատ քայլ էր կազմակերպության կողմից, քանի որ այլապես այն չէր կարողանա շարունակել գործունեությունը և ձեզ հետագայում ներկայանար յուրօրինակ արտիստների համերգներով: Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում