Սփյուռք

Արամ Ա-ն Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանությունը իսլամադավան պետությունների առաջնահերթություն է համարում

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանությունը իսլամադավան պետությունների առաջնահերթություն է համարում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Վաշինգտոնում Մերձավոր Արևելքում քրիստոնեության դիմագրաված մարտահրավերների վերաբերյալ տեղի ունեցող համագումարի նախագահ Թուֆիք Պաաքլինին ուղարկած հատուկ նամակով ողջունել է հիշյալ նախաձեռնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքը եղել է քրիսոտնեության ծննդավայրը, հետևաբար այդ տարածաշրջանի պատմությունը հնարավոր չէ հասկանալ առանց քրիստոնեության:

«Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների վերակազմակերպումը և պահպանումը պետք է նաև իսլամի համար դառնան առաջնահերթ խնդիր, քանի որ քրիստոնյա-իսլամ գոյակցությունը Մերձավոր Արևելքի յուրահատուկ ինքնությունը կազմող կարևոր ազդակներից մեկն է: Հետևաբար, քրիստոնեական ներկայության պաշտպանությունը և պահպանումը Մերձավոր Արևելքի իսլամական պետությունների համար պետք է դառնան առաջնահերթ մտահոգություն»,- նշել է Արամ Առաջինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում