Շառլ Ազնավուրին տարիքը չի հետաքրքրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը խոստովանել է, որ իր տարիքն իրեն չի հետաքրքրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` purepeople.com կայքը սիրված երգչի փարիզյան համերգների առթիվ նրա մասին ընդգրկուն հոդված է պատրաստել: Կայքը գրում է, որ «La Boheme»-ի կատարողն սեպտեմբերյան համերգների ժամանակ հանրությանը կներկայացնի իր հանրահայտ և «Encores» ալբոմի ստեղծագործությունները:

Ազնավուրը խոստովանել է, որ արդեն տասն անգամ փոխել է ծրագիրը: «Ո՞ր երգով սկսել, հետո ո՞րը կատարել, ինչպե՞ս ավարտել: Այս բոլոր հարցերը կարևոր են: Ես արհեստավոր եմ, ով միշտ փորձում է կատարելագործվել: Ես կերգեմ 30 երգ. կլինի սովորականից 8 երգով ավելի: Ազատ մարդ եմ, երգում եմ այն, ինչ ուզում եմ»,- նշել է Շառլ Ազնավուրը:

Երգիչը խոստովանել է, որ եթե թողնի բեմը, իր կյանքը կվերջանա: «Դուք կարծում եք՝ ես ուզո՞ւմ եմ մեռնել»,- նշել է նա: Ազնավուրը հավելել է, որ իրեն կուրախացնի մի բան` որմարդիկ երգեն իր երգերից մեկն այն ժամանակ,երբ ինքն այլևս չլինի:

Ազնավուրը նշել է, որ անգլիական մամուլն իրեն նվիրել է լավագույն հոդվածը, որ արվեստագետը կարող էր ստանալ:

«Ինձ պատվել են որպես հեղինակի: Մինչդեռ Ֆրանսիայում ինձ միևնույն շարքում չեն դասում նրանց հետ, որոնցով ես հիանում եմ: Թերթերում ես միշտ փոքր հայն եմ՝ ներգաղթյալների զավակ: Նրանք խոսում են իմ հագուստի, իմ ձայնի, տարիքի մասին»,- ընդգծել է նա:

Ճանաչված երգիչը հանդես կգա Փարիզի Palais des Sports սրահում միանգամից վեց համերգով: Երեկոները կանցկացվեն սեպտեմբերի 15-27-ը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում