Սփյուռք

Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Հունաստանի նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Հունաստանի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն օգոստոսի 26-ի առավոտյան Բիքֆայայի Ս. Աստվածածին վանքում ընդունել է Լիբանանում Հունաստանի նորանշանակ դեսպան Թեոդոր Փասսաֆին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Նկատի ունենալով նոր դեսպան լինելու հանգամանքը` Նորին Սրբությունը լայնորեն տեղեկացրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաքելության, սփյուռքի գաղութների, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև լիբանանահայության մասին:

Ապա Վեհափառ Հայրապետի և դեսպանը խոսել են առաջիկայում Աթենքում կայանալիք Նորին Սրբության պետական ու կրոնական հանդիպումների մասին: Այս նախաձեռնության վերաբերյալ Վեհափառ Հայրապետը կարևոր դերակատարություն է ունեցել:

Դեսպանն իր հերթին ներկայացրել է Հունաստանում ստեղծված վերջին շրջանի իրավիճակն ու դժվարությունները: Նա բարձր է գնահատել հունահայ գաղութի և հունական ընկերության դրական ներդրումը: Դեսպանն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում