Սփյուռք

Արամ Ա-ն Անտիոքի Ասորի կաթոլիկ հոգևոր պետի հետ քննարկել է Միջին Արևելքի իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն Անտիոքի Ասորի կաթոլիկ հոգևոր պետի հետ քննարկել է Միջին Արևելքի իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին օգոստոսի 22-ի առավոտյանայցելել է Անտիոքի Ասորի կաթոլիկ հոգևոր պետ Իգնատիոս Յուսեֆ Գ Հունան պատրիարքը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում արծարծվել են Միջին Արևելքի իրավիճակի, քրիստոնյա համայնքների դիմագրաված դժվարությունների վերաբերյալ և Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի հետ առնչվող մտահոգություններ ու ծրագրեր:

Հունան պատրիարքը լայն տեղեկություններ է փոխանցել Վեհափառ Հայրապետին Սիրիայում օրեր առաջ իսլամիստ ծայրահեղակակնների կողմից իրենց եկեղեցուն պատկանող վանքի վրա հարձակման և ավերման մասին: Վեհափառ Հայարպետը դատապարտել է ծայրահեղականների կողմից իրականացված բոլոր վայրագությունները ու շեշտել է քրիստոնյա-իսլամ համակեցությունն ամրապնդելու հրամայականը: Նորին Սրբությունն ընդգծել է իսլամ կրոնական և քաղաքական պատասխանատուների դերակատարության կարևորությունը;

Հանդիպման ավարատին Հունան պատրիարքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով իր հարգանքն ու զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին: Ապա նա շրջել է Սուրբ Աստվածածին վանքում և մոտիկից ծանոթացել այնտեղ կատարված շինանարարական աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում