Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքը հայ և օտարազգի ուխտավորների սրբավայր է. Արամ Ա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և օտարազգի ուխտավորներ, Լիբանանից թե արտասահմանից, գրեթե ամեն օր այցելում են Սուրբ Աստվածածին վանք` աղոթելու, հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սուրբ նահատակների համար և իրենց գոհունակությունն արտահայտելու` ի տես հայ ժողովրդի վերածննդի:

«Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքն իր եկեղեցիով, Նահատակների խորանով, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը և հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հուշարձանով և հարակից վանական կառույցներով դարձել է կրոնական ու ազգային ուխտագնացության սրբավայր»,- այսպես է բնորոշել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Աստվածածին վանքում անցնող օրերի ընթացքում ուխտավորներ ընդունելու ժամանակ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիոս կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Սրբալույս մյուռոնի օրհնության առիթով բազմահազար ժողովրդով լի էր Սուրբ Աստվածածին վանքը: Առաջիկա օգոստոսի 15-ին Սուրբ Աստվածածին վերափոխման տոնին և ուխտագնացության առիթով դարձյալ հայ ժողովրդի ուխտավոր զավակները պետք է լցնեն Սուրբ Աստվածածին վանքը:

Ավանդույթի համաձայն` Սուրբ Աստվածածին ուխտագնացությունը կանխող շաբաթվա ընթացքում տեղի կունենան դասախոսություններ, ինչպես աղոթքի և հոգևոր խորհրդածության պահեր Մեծի Տանն Կիլիկիոս կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի կազմակերպությամբ: Այս տարի օգոստոսի 10-14-ը Սուրբ Աստվածածին մատուռում, դասախոսություններ տեղի կունենան «Հետևենք Քրիստոսի Աստվածամոր հետքերով» թեմայի շուրջ: Ուրբաթ օգոստոսի 14-ին առավոտյան կսկսվեն մատաղի պատրաստության աշխատանքները:

Օգոստոսի 15-ի երեկոյան Սուրբ Նահատակների բացօթյա խորանի վրա Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առիթով սուրբ պատարագ կմատուցվի: Արամ Ա Վեհափառ Հայրապետը կնախագահի եկեղեցական արարողությունները և կփոխանցի իր հայրապետական պատգամը: Պատարագի ավարտին տեղի կունենա խաղողի օրհնության և մատաղի արարողություն:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո