Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդին առնչվող հարցերի պատասխանատու Միշել Նսեյրիին և Միջին Արևելքի եկեղեցիների ընդհանուր քարտուղար Միշել Ջալխին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Աշխատանքային հանդիպումն առիթ է հանդիսացել քննարկելու ՄԱԵԽ-ի և ԵՀԽ-ի գործակցությունն ավելի ամրանդելու հնարավորությունները և այդ շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվել մի շարք համատեղ ծրագրերի իրագործմանը: Հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել են հոգևոր պետերի հանդիպում կազմակերպելու ծրագիրը, ինչպես նաև առաջիկա ՄԱԵԽ-ի գործադիր վարչության ժողովի օրակարգերը: Վերոնշյալ հարցերի շուրջ Նորին Սրբությունը ներկայացրել է իր պատկերացումը՝ միաժամանակ կատարելով անհրաժեշտ կարգադրություններ:

Վեհափառ Հայրապետը հատկապես ընդգծել է եկեղեցիների միջև գործակցության շրջանակն ավելի ընդլայնելու անհրաժեշտությունը՝ առավելագույն չափով հեռու մնալով քաղաքական ու միջկրոնական բնույթի հարցերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում