Բոստոնաբնակ հայուհիների միջոցներով ստեղծվել է «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի բարեկամների, բոստոնաբնակ երկու հայուհիների՝ Մարիա և Բեատրիս Ղրդյանների կողմից և Մատենադարանի տնօրինության նախաձեռնությամբ ստեղծվել է «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամը: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի միջազգային կապերի բաժնից, 2015թ. ապրիլի 10-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի և հիմնադրամի համանախագահներ Մարիա և Բեատրիս Ղրդյանների միջև ստորագրվել է «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի ստեղծման պայմանագիրը, որը նոր ուղիներ է բացում Մատենադարանի կրթական, գիտական և մշակութային ծրագրերի առավել ընդլայնման ու զարգացման համար:

Հիմնադրամի կարևորագույն խնդիրներից են Մատենադարանի շրջանակներում իրենց գործունեությունը ծավալող երիտասարդ գիտնականների, այդ թվում ասպիրանտների, հայցորդների գիտական, ստեղծագործական, կրթական գործընթացի արդյունավետ ապահովումը, աջակցումն ու խթանումը և երիտասարդ գիտնականների ներգրավումը գիտաուսումնական, գիտահետազոտական աշխատանքների մեջ:

«Մենք շատ ենք սիրում ճանապարհորդել, շատ-շատ երկրներում ենք շրջագայել, բայց այստեղ ամեն ինչ հարազատ է: Մատենադարանում մենք մեզ զգացինք ինչպես հարազատ օջախում, տեսանք, շփվեցինք շատ երիտասարդների հետ: Ուրախ ենք տեսնելու երիտասարդ գիտնականների աշխույժ ներգրավվածությունը ձեր աշխատանքներում: Մենք բարձր ենք գնահատում ձեր կատարած աշխատանքը, և ի սրտե ցանկանում ենք, որ այս հիմադրամը ծառայի երիտասարդ գիտնականների գիտելիքների և հմտության համալրմանն ուղղված ծրագրերին»,- ասել է Բեատրիս Ղրդյանը՝ նշելով, որ հիմնադրամը հենց այդ նպատակով է ստեղծվել:

Մեկ տարի առաջ` 2014թ. հոկտեմբերին հայրենիք ժամանած Մարիա և Բեատրիս Ղրդյանները Մատենադարանին են նվիրաբերել իրենց ընտանիքին պատկանող տպագիր և ձեռագիր գրքերի ճոխ հավաքածուն (հինգ ձեռագրեր, որոնցից մեկը 17-րդ դարում գրված Աստվածաշունչ մատյան է, իսկ մյուս չորսը արաբատառ ձեռագրեր, և շուրջ 144 կտոր հնատիպ գրքեր` մեծ մասամբ 17-18-րդ դարերի հայ գրքարվեստի երախայրինքներ): Բացի վերոհիշյալ հազվագյուտ գրքերից, վերջերս Մատենադարան են հասել նաև Ղրդյան քույրերի կողմից նվիրաբերված պատմամշակութային արժեք ներկայացնող հայկական երկու թանկարժեք գորգեր: Մատենադարանի ֆոնդերը հարստացրած այս կարևոր հավաքածուն, նվիրատուների ցանկությամբ Մատենադարանին է հանձնվել ի հիշատակ իրենց վաղամեռիկ եղբոր՝ մասնագիտությամբ բժիշկ Ռուբեն Ղրդյանի: «Հիմա, որ այդ բոլորը իրենց ապահով տեղը գտան, հանգստացանք, Ռուբենի սիրտն ալ հանգստացավ»,- ասել են Ղրդյան քույրերը:

Այսպես, մեկ տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո պաշտոնապես բացվել է նաև Ղրդյան ընտանիքի կողմից ստեղծված հիմնադրամը:

Ներկայումս Մատենադարանում իրականացվում են բազմաթիվ գիտամշակութային, կրթական ծրագրեր: Գիտական ծրագրերի մի զգալի մասն իրականացվում է երիտասարդ մասնագետների կողմից, որոնց թիվը բավականին աճել է վերջին տարիների ընթացքում և որոնց հետ Մատենադարանում մեծ հույսեր են կապում: Նրանց աշխատանքները խթանելու, ուղղորդելու համար անհրաժեշտ են հավելյալ ֆինանսական միջոցներ: Եվ այս առումով ավելի է կարևորվում այս հիմնադրամի ստեղծումը: Հիմնադրամը ձգտելու է նաև միջոցներ ներգրավել այլ աղբյուրներից, այդ թվում` միջազգային դոնոր կազմակերպություններից և անհատներից:

Հայերեն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել