Հայ լինելը մեր բոլորի մայր ինքնությունն է. Նախագահ Սարգսյանը ողջունել է Համահայկական խաղերի մասնակիցներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մասնակցել էՀամահայկական ամառային վեցերորդ խաղերիբացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խաղերի բացման առիթով Նախագահը հանդես է եկել ելույթով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց ողջունում եմ Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բոլոր մասնակիցներին և հյուրերին: Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին բոլորիս անունից ասում եմ՝ բարի գալուստ հայրենիք, բարի գալուստ մայր Հայաստան:

Օլիմպիական շարժումն իրավամբ մեծ և կարևոր առաքելություն է կատարում արդի աշխարհում: Բոլոր երկրները և ժողովուրդները պատիվ են համարում մասնակցել այդ շարժմանը: Օլիմպիական խաղերն էլ, անշուշտ, հիմնված են առողջ մրցակցության, արդար պայքարի և ամենաուժեղի հաղթանակի կանխադրույթի վրա, որտեղ ամենակարևոր սկզբունքը մասնակցությունն է և ոչ թե հաղթանակը:

Համահայկական խաղերը կազմակերպելիս մեր առաջին նպատակն է եղել ապահովել հնարավորինս մեծ մասնակցություն, որպեսզի սպորտը և առողջ ապրելակերպն առավելագույն տարածում ստանան մեզանում: Ավելին՝ շատ կարևոր է, որ սպորտը մարդկանց համախմբի և մեր աշխարհասփյուռ ժողովրդին միավորող իրողություններից մեկը դառնա:

Սիրելի՛ մարզիկներ,

Վստահ եմ, որ դուք այս կարևոր արժեքները վառ եք պահում ձեր սրտերում: Համահայկական վեցերորդ խաղերին մասնակցելու համար այստեղ ժամանած մարզական խմբերը գալիս են աշխարհի տարբեր երկրներից:

Եկեք նայենք ու տեսնենք, թե ինչ առաջընթաց ենք արձանագրել անցած տասնվեց տարիների ընթացքում: 1999 թվականին տեղի ունեցած առաջին խաղերի համեմատությամբ մեկ երրորդով աճել է մասնակից երկրների թիվը՝ քսաներեքից հասնելով երեսունվեցի: Երկուսուկես անգամ աճել է մասնակից քաղաքների թիվը՝ վաթսուներեքից հասնելով հարյուր յոթանասունհինգի, իսկ խաղերի մասնակիցների թիվն աճել է վեց անգամ՝ հազար հարյուր քառասունմեկից հասնելով վեց հազար երեք հարյուր հիսուներկուսի: Մարզաձևերի քանակը յոթից դարձել է տասնյոթ:

Այստեղ գտնվող շատերը ներկայացնում են սփյուռքում ծնված արդեն չորրորդ կամ հինգերորդ սերունդը: Ձեր մեջ կան մարդիկ, ովքեր առաջին անգամ են տեսնում իրենց հայրենիքը: Կան մարդիկ, ովքեր դժվարությամբ են խոսում հայերեն: Բայց բոլորի հոգում մշտապես Հայաստանն է, իսկ Հայաստանի սիրտն էլ բաց է նրանց համար:

Այստեղ ներկա բոլոր մարդիկ կապված են մեկ ընդհանրությամբ` հայկական ինքնությամբ: Որքան էլ նոր ու լրացուցիչ տարբեր ինքնությունների շերտեր ավելանան, հայությունը, հայ լինելը մեր բոլորի մայր ինքնությունն է: Այդ ինքնությունն է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներով բնորոշվող այս տարում մեզ կրկնել է տալիս 2015-ի կարգախոսը՝ հիշում ենք և պահանջում:

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօր այս հանդիսավոր արարողությանը մասնակցում են մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր օջախների երիտասարդ սերնդի ներկայացուցիչները:

Դուք այս օրերին այս խաղերի ընթացքում պիտի մրցեք հայերին վայել` ազնիվ ու արդար, իսկական օլիմպիական ոգով: Այս օրերին դուք կգտնեք նոր բարեկամներ, և ձեր այդ ընկերության կրակը վառ կպահեք ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Վստահ եմ, որ Համահայկական խաղերի կրակը ձեզ դեռ շատ երկար կուղղորդի:

Շնորհավորում եմ բոլորիս և Համահայկական վեցերորդ խաղերը հայտարարում եմ բացված:

Շնորհակալություն:

Հայերեն English Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը