Իրավաբան-բանաստեղծը հանրության դատին ներկայացրեց իր ստեղծագործությունների ժողովածուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավաբան-բանաստեղծ Նոր-Այրը (Նորայր Հակոբյան) իր առաջին փորձն է կատարել գրական աշխարհում և ներկայացրել իր ստեղծագործություններն ամփոփող գիրք: «Երգ` առանց մեղեդու» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսն անցկացվեց հուլիսի 31-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Գիրքը տպագրվել է «Զանգակ» հրատարակչությունում:

«Ես գրող չեմ, մասնագիտությամբ իրավաբան եմ: Գրքում զետեղված է այն ամենն, ինչ ապրել եմ և կարողացել եմ թղթին հանձնել: Չկա սարքած տող, չկա սարքած բառ: Իմ կյանքում լավ բաները միշտ պատահական են լինում. գրելն էլ պատահական ստացվեց: Սկսել եմ ստեղծագործել 2013 թվականից` 27-28 տարեկանում: Ընկերներիս հորդորով այդ ամենը գիրք դարձավ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Նորայր Հակոբյանը:

Բանաստեղծի խոսքով` գրելու շարժառիթը դարձավ կյանքը սիրելը: «Ես սիրում եմ կյանքը, սիրում եմ պայքարել: Բանաստեղծությունները հիմնականում սիրային, խոհափիլիսոփայական, նաև հայրենասիրական թեմաներով են գրված: Գրքում մոտավորապես 110 ստեղծագործություն կա»,- ընդգծեց նա:

Գրքի խմբագիր Հակոբ Սրապյանն ընդգծեց, որ թեև հեղինակն իրեն գրականության մարդ չի համարում, բայց բանաստեղծություն հասկացող մարդը զգում է, որ Նորայրն ի ծնե բանաստեղծ է: «Նորայրի մոտ ամեն ինչ կա` և պատկերավոր խոսք, և ժամանակակից շնչառություն, և ըմբոստ տեսակ: Գրքում լուրջ բանաստեղծություններ շատ կհանդիպեն: Վստահ եմ, որ հաջորդ քայլերն ավելի հաջող են լինելու»,- հույս հայտնեց Հակոբ Սրապյանը:

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը տեղեկացրեց, որ Նորայր Հակոբյանի ստեղծագործությունների առաջին ընթերցողներից է եղել: Նա ընդգծեց, որ բանաստեղծը շնորհանդեսից առաջ շատ հուզված էր, անհանգիստ և անհամբերությամբ էր սպասում միջոցառմանը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան