Հասմիկ Պողոսյանը ժամանակակից գրադարաններին համայնքի կյանքը լուսաբանող կենտրոնների դեր է վերապահում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից գրադարանները պետք է լինեն նաև համայնքի կարևորագույն իրադարձությունները լուսաբանող տեղեկատու կենտրոններ: Այս առումով Գավառի քաղաքային գրադարանը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես պետք է այսօր կազմակերպել գրադարանային գործը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում նման տեսակետ հայտեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Գավառի քաղաքային գրադարանն առաջիններից է Հայաստանի Հանրապետությունում, որն հավատարմագրվել է որպես համայնքային գրադարան, և համապատասխան պետական օժանդակություն ստացել: Ներկայումս գրադարանն ունի 86 հազար կտոր գրականություն և ամեն տարի համալրվում է նոր գրականությամբ: Այն ունի ռուսերեն, մանկական և մասնագիտական գրականության, թերթերի առանձին բաժիններ, ընթերցասրահ: 2015 թվականի առաջին կիսամյակում գրադարանի մանկական բաժինը միայն ունեցել է 649 ընթերող և 1556 հաճախում:

Գրադարանը վերջերս համալրվել է Մշակույթի նախարարության տրամադրած գրականությամբ և գույքով: Գրադարանի հինգ համակագիչներից երկուսը տրամադրել է Մշակույթի նախարարությունը, իսկ մեկական համակարգիչներ էլ նվիրել են Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և Գավառաի քաղաքապետարանը: «Աջակցությունը չէր ստացվի առանց համայնքի համապատասխան վերաբերմունքի: Գրադարանը կարողացել է ինքնակազմակերպվել` շատ հստակ հասկանալով արդի խնդիրները: Այսօր գրադարանները չեն կարող լիեն կարծրացած օղակներ, այլ պետք է լինեն նաև համայնքի կարևորագույն իրադարձությունները լուսաբանող տեղեկատու կենտրոններ»,- լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:

Գավառի քաղաքային գրադարանի մատենագետ Սաթենիկ Գուրօղլյանը տեղեկացրեց, որ գրադարանն ունի մասնագիտական գրականության հարուստ ֆոնդ և գրեթե չի լինում այնպես, որ ուսանողների պահանջած գիրքն իրենք չունենան:«Երբ չենք ունենում այն գրականությունը, որն ուսանողը պահանջում է, ցուցակ ենք կազմում և քաղաքապետարանի տարեկան հատկացված գումարով ձեռք բերում այն»,- բացատրեց մասնագետը:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից