«Փելեշյանի լռությունը» ֆիլմում չբացահայտվեցին նրա լռության պատճառները. Արտավազդ Փելեշյանը հանդիպեց երկրպագուների հետ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեփ-լեցուն դահլիճ, հոտնկայս ու անվերջ ծափահարություններ, գովեստի ու սիրո խոսքեր. Ճանաչված ու սիրված ռեժիսոր և սցենարիստ ԱրտավազդՓելեշյանի արվեստի երկրպագուներն ժողովրդական արտիստի հետ հանդիպելու և նրա ֆիլմերը դիտելու հնարավորություն ստացան: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Օրդֆիլմ» ընկերության և «Մոսկվա» կինոթատրոնի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվեց հանդիպում-երեկո Արտավազդ Փելեշյանի հետ: Երեկոյի ընթացքում կցուցադրվեցին անվանի վավերագրողի «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջ» ֆիլմերը, այնուհետև ներկաները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու ականավոր ռեժիսորին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Փելեշյանի հետ հանդիպման ուշագրավ դրվագները:

Արտավազդ Փելեշյանն ամենակարևոր` առաջին աշխատանքի մասին

Երիտասարդ ռեժիսորներին կասեմ, որ առաջին աշխատանքին մեծ ուշադրություն դարձնեն: Ամենակարևորը դա է:

Ֆիլմերում ինչ-որ բան փոխելու հնարավորություն

Երևի չէի փոխի։ Նայում եմ, որ երիտասարդ տարիներին բեղեր էի թողնում։ Ի”նչ միտք ունի այդ նկարը ոչնչացնեմ:

Նոր ֆիլմը չարվեց ֆինանսական պատճառներով

Ես գրել էի սցենար` «Հայոց աշխարհ» անունով, բայց այդ ֆիլմը չարվեց տարբեր, առաջին հերթին, ֆինանսական պատճառներով:

«Էպիզոդնիկ» և «մասսովկա»

«Տարվա եղանակների» հետ կապված մի հետաքրքիր պատմություն եղավ. երբ նկարահանում էինք, խմբի անդմինիստրատորին և օպերատորին ուղարկեցի Գյուղատնտեսության նախարարություն, որ իմանան, թե քաղաքակրթությունից հեռու ինչ գյուղ կա Հայաստանում, որը պահպանում է հին սովորույթները: Նախարարությունն իմացավ, որ Զանգեզուրի ձորում նման գյուղ կա, գյուղն էլ իր հերթին իմացավ, որ սովետական կարգեր են հաստատվել: Որոշեցինք գնան այդտեղ, մի կերպ գտանք ճանապարհը: Ձորի մեջ էր գյուղը, 10-12 տուն ուներ։ Ոտքով որոշեցինք գնալ, մեքենայի համար ճանապարհ չկար, իսկ վարորդն ասաց. «Չէ, կտանեմ»: Մեքենայի յուրաքանչյուր մասը կոտրվեց, հասանք տեղ: Թումանյանի հեքիաթների նման մի գյուղ տեսանք։ Երեք ծերունի, կրակի շուրջ նստած, օղի էին պատրաստում: Բարևեցին, զարմացան մեքենայի վրա, ասացինք` կինո ենք ուզում նկարահանել, զարմացան, թե ինչ է կինոն, մեզ հետաքրքեց ու 2 օր հետո գնացինք:

…Եթե «մասսովկա» էինք նկարահանում` մեծ ամբոխ, դեմքերը չեն երևում, ստանում էին 3 ռուբլի: Կային նաև «էպիզոդնիկներ», որոնք 7 ռուբլի 50 կոպեկ էին ստանում: Այս մարդկանց որպես «մասսովկա» էինք գրել, ծերունիներից մեկն էլ թե` ես «էպիզոդնիկ» եմ:

Փելեշյանի լռությունը չբացահայտվեց

Ինձ թվաց, որ «Փելեշյանի լռությունը» ֆիլմում կբացահայտվեն իմ լռության պատճառները: Բայց այդ ֆիլմի ռեժիսորն էլ ինձնից բան սովորեց և լռեց:

Թղթի վրա ֆիլմը տեսնելու մասին

Ես սցենար եմ գրում, և եթե չեմ տեսնում ամբողջական ֆիլմը, չեմ նկարահանում այն: Իհարկե, սցենարը ֆիլմը չէ, ես պետք է թղթի վրա տեսնեմ ֆիլմը, նոր նկարահանեմ:

«Homo Sapiens» ֆիլմի համար չափազանց շատ գումար կպահանջվի

Մենք այս ֆիլմը նկարահանելու համար այդպիսի ֆինանսական ռեսուրսներ չունենք։ Ամբողջ աշխարհով մեկ բարդ է. այդքան միլիոններ` դոլարով, չկա։ Ես փորձեցի դուրս գալ արտասահման, արդյունք չեղավ: Ժան Լյուկ Գոդարը տվեց իր պրոդյուսերին ինձ, սցենար գրեցինք, աշխատեցինք։ Պարզվեց՝ շատ գումար է պետք։ Պրոդյուսերը կին էր, չկարողացավ այդքան դոլար հավաքել:

Դիստանցիոն մոնտաժ

Մոնտաժը հարևան պատկերների միացումն է: Ես իմ աշխատանքներում զգացի, որ դա ինձ չի հետաքրքրում. ես ոչ թե միացնում եմ պատկերները, այլ անջատում եմ, հեռավորության վրա եմ դնում: Հեռավորության վրա ավելի ուժեղ են խոսում մեկը մյուսի հետ, նրանց միջև եղած պատկերների հետ: Դա է դիստանցիոն մոնտաժը:

Գյումրիում ծնված կիրովականցի

Կիրովականցի եմ, բայց ծնվել եմ Գյումրիում: Ավելի ճիշտ` լոռեցի եմ:

Հանդիպման ընթացքում Արտավազդ Փելեշյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` երեկոն կազմակերպելու համար:

Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ նշեց, որ Արտավազդ Փելեշյանի հաղթանակը կինոյի, հայ ոգու հաղթանակն է:

ԱրտավազդՓելեշյանըծնվել է 1938 թվականին Գյումրիում: Մինչև 1963 թվականը ապրել է Վանաձորում: 1963-67-ին սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութեանական պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Դեռ ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը, որ առանձնանում են նուրբ ճաշակով, գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով, բազմաթիվ մրցանակների են արժանացել, իսկ Փելեշյանը մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների շրջանում: Փելեշյանը դերակատարմամբ հանդես է եկել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում (1969): 1996-ին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, 2006-ին «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում ստեղծագործական վաստակի համար արժանացել «Փարաջանովյան թալեր» մցրանակին:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն