Սփյուռք

Արամ Ա-ն ուսանողների հետ քննարկել է միջկեղեցական շարժման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն ուսանողների հետ քննարկել է միջկեղեցական շարժման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիքֆայայի Ս. Աստվածածին եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին այցելել են միջկեղեցական ու աստվածաբանական կազմավորմանը մասնակցող ավելի քան 50 համալսարանականներ: Խմբի կազմում ընդգրկվել են Լիբանանի, Եգիպտոսի, Սուդանի, Մարոկոյի և եվրոպական երկրների համալսարաններում աստվածաբանական դասընթացներին հետևող ուսանողներ, որոնք եկել էին Լիբանան միջեկեղեցական շարժման պատմությանն ու դրան առնչվող ծրագրերին և առաջնահերթություններին ավելի մոտիկից ծանոթանալու համար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Ողջունելով ուսանողներին՝ Վեհափառ Հայրապետը գնահատել է այս նախաձեռնությունը՝ շեշտելով միջեկեղեցական շարժման կարևորությունը: Նա անդրադարձել է մի քանի կետերի՝ նշելով, որ միջեկեղեցական շարժումը ներկա աշխարհի քրիստոնեական կյանքում հրամայական անհրաժեշտություն է:

Նրա խոսքով՝ միջեկեղեցական շարժման նպատակը եկեղեցու միության ու եկեղեցու առաքելության կենսավորումն է: Ապա կաթողիկոսը խոսել է միջեկեղեցական շարժման կարևորության մասին և ընդգծել, որ միջեկեղեցական շարժումն առաջնահերթ կարևորություն պետք է տա միջկրոնական երկխոսությանը ու գործակցությանը:

Դասախոսության ավարտին Վեհափառ Հայրապետը պատասխանել է միջեկեղեցական շարժման, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի և հայ եկեղեցու վերաբերյալ հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում