Մալիշկա գյուղի մոտ «Զիլ 130» մակնիշի բեռնատարն ընկել է ձորը
1 րոպեի ընթերցում
![Մալիշկա գյուղի մոտ «Զիլ 130» մակնիշի բեռնատարն ընկել է ձորը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/813318.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ-2 ավտոճանապարհի Երևան–Մեղրի հատվածի 126-րդ կմ-ին` Մալիշկա գյուղի մոտ հուլիսի 26-ին, ժամը 05.47-ին «Զիլ 130»մակնիշի34 SR 188 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: